2021 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ին, Սպիտակ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ եղբայրը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Հաջորդ օրը՝ ժամը 10:30-ին, նույն քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին՝ գանգի ոսկրերի կոտրվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն: