Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին, նրանց զավակներին՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերին, 1.5 միլիոն լիրա (շուրջ 168 հազար դոլար) փոխհատուցում տալու մասին Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը՝ գրում է Ermenihaber-ը։
Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծառայողական թերացում է թույլ տվել և պատասխանատու էր ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։
Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը՝ բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։
Ագօս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին՝ թերթի խմբագրատան դիմաց: