Ահաբեկչությունները Սիրիայում չեն դադարում: Հերթական բռնարարքն է կատարվել Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում: Աֆրին քաղաքում պայթել է ականապատ մեքենան, կան վիրավորներ՝ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական հանրապետության պետական հեռուստառադիոհեռարձակման ծառայությանը: Reuters-ը, հղում անելով տեղի բուժծառայություններին, հայտնել է չորս մարդու մահվան մասին:
Նշվել է նաև, որ տարածքը գտնվում է թուրքամետ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ: Աֆրինում ահաբեկչություն էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 12-ին, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր մի քանի խաղաղ քաղաքացի:
Հոկտեմբերի սկզբին էլ ահաբեկիչները մեկ օրում 14 անգամ գնդակոծել են Սիրիայի Իդլիբի քաղաքացիական ենթակառուցվածքը: