Վրաստանում հայտարարված
սգո օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին՝ ցանկանալով նրանց ուժ և տոկունություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված: