Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտադիր է լուրջ բարեփոխումներ կատարել կաթոլիկ եկեղեցում: Նա սկսել է այդ հարցով միջազգային խորհրդակցություններ անցկացնել, որոնք կտևեն երկու տարի՝ գրում է Euronews-ը:
Հովվապետը քահանաների հետ խորհրդակցելու է ծրագրված բարեփոխումների վերաբերյալ, որոնք արդեն համարում են կաթոլիկ եկեղեցին փոխելու ամենահավակնոտ փորձը վերջին 60 տարվա ընթացքում: Վատիկանի գլխավոր խնդիրն է որոշել՝ արդյոք եկեղեցին ականջալո՞ւր է երիտասարդների, կանանց ու փոքրամասնությունների կարծիքներին ու խնդիրներին: