Հոկտեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2844 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 814 մարդ, մահացել՝ 29 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 631563, որից 598468 ապաքինվել է: Մահավան դեպքերը 9221 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38042 թեստավորում, 23889-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14153-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 7.48% է, վերջին 14 օրվանը՝ 5,94%, վերջին 7 օրվանը՝ 7,01%:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.862.753 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9457 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4203 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 667 անձ: