Վանաձորի «Արցախ» պուրակում քաղաքի օրը նշանավորվել է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությամբ:
«Լաոյի զարթոնքը» հուշահամալիրը «Արբանէ» համահայկական ծրագրեր հիմնադրամի նախաձեռնությամբ է կյանքի կոչվել, հեղինակը կառույցի հիմնադիր Տարոն Սիմոնյանն է:
Քանդակագործը Գեղամ Բեգջանյանն է: Հեղինակի խոսքով՝ քանդակը նաև զարթոնք է խորհրդանշում:
Տարոն Սիմոնյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ) - Այս հուշահամալիրը, ըստ էության, նվիրված է առաքինի անձանց, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենցից ավելի մեծ արժեք հայտնաբերեցին՝ Հայրենիքը, նույնացան այդ Հայրենիքի հետ, ձուլվեցին այդ Հայրենիքին:
Գեղամ Բեգջանյան («Լաոյի զարթոնքը» քանդակի հեղինակ) - Խորհրդանշում է զարթոնքը, այսինքն՝ պատանի լաոն՝ ազգի, գենի նոր զարթոնքի մասին է խոսքը, սև քարը խորհրդանշում է տիեզերքը: Փոքրիկ պատանի լաոն էդ տիեզերքից լույս է ճառագում դեպի երկինք: Գիշերով էլ ա հետաքրքիր նայվելու, մեջից լույս կա՝ ելնող երկինք: