Վանաձորի «Արցախ» պուրակում քաղաքի օրը նշանավորվել է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությամբ: «Լաոյի զարթոնքը» հուշահամալիրը «Արբանէ» համահայկական ծրագրեր հիմնադրամի նախաձեռնությամբ է կյանքի կոչվել: Միտքը կառույցի հիմնադիր Տարոն Սիմոնյանն է:
Հուշակոթողի քանդակագործը Գեղամ Բեգջանյանն է: Որպես համահեղինակ նշում է՝ քանդակը զարթոնք է խորհրդանշում:
Տարոն Սիմոնյանի դիտարկմամբ՝ այս հուշակոթողը նվիրված է զարթոնք ապրող և ապագային ձգտող հայ մարդուն, որը կարողացել է գիտակցել սեփական և ազգային առաքելությունը, ձգտել առաջընթացի՝ հենվելով ազգային և համամարդկային արժեքների վրա:
Վանաձորի օրվան նվիրված միջոցառումները ևս եզրափակվել են «Արցախ» պուրակում՝ Վանաձորի կամերային նվագախմբի համերգով: