Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Մենք վշտացած ենք Բաթումում բնակելի շենքի փլուզման կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է»,- ասված է ԱԳՆ գրառման մեջ։