Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ժամկետի երկարացումը, Վաշինգտոնին հորդորել է հրաժարվել Սիրիայում «սխալ քաղաքականությունից»՝ Անկարային մեղադրելու փոխարեն, փոխանցել է ТАСС-ը:
Չավուշօղլուն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ավելի ազնիվ լինել ամերիկացիների և Կոնգրեսի նկատմամբ:
Հոկտեմբերի 7-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մեկ տարով երկարացրել է Սիրիայի հարցով Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019 թ.: