ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված COVID-19-ի տարածման կանխարգելմանը։
Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: