Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին պետությունն արդեն մի քանի տարի է՝ գյուղատնտեսական վարկեր է տրամադրում:
Տոկոսադրույքը պետությունը մասնակի սուբսիդավորվում է՝ գյուղատնտեսների կարողությունների ընդլայնման, արդիական տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպատակով: Այս պահին մեկ տասնյակից ավելի գյուղատնտեսական ծրագիր կա, որից 9-ը վարկային և լիզինգային: Շահառուների պակաս չի զգացվում. միայն մեկ ծրագրով պետությունը տարեկան մոտ 5 մլրդ դրամ սուբիստադվորում է:
Իռա Փանոսյան (Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Մինչև 50 մլն վարկերի սուբսիդավոևրման ծրագիրը, որի շրջանակում տնտեսվարողների թիվը մեծ է, օրինակ՝ 2020 թվականին միայն այս ծրագրի համար 36000 տնտեսավարող է դիմել, 63 մլրդի վարկ է դրամադրվել, որի և նախորդ տարիների վարկային սուբիսիդան կազմել է 4.9 մլրդ:
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար նույնիսկ գյուղատնտեսական անտոկոս վարկ է տրամադրվել: Ոլորտում առաջընթաց ապահովելու համար արված քայլերը պարզվում է ոչ միշտ են բարեխիղճ օգտագործվել: Որոշ տնտեսավարողներ վարկերը ոչ նպատակային են օգտագործել: Նախորդ ամիս Լոռու մարզի դատախազությունը գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով քրեական գործեր հարուցել: Ուսումնասիրել է 125 փաթեթ, 33-ը ուղարկել ոստիկանություն:
Կարեն Գաբրիելյան (Լոռու մարզի դատախազ) - Չորս քրեական գործով ձեռք են բերվել առերևույթ տվյալներ, որ այդ վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, այսինքն՝ պայմանագրով նախատեսված նպատակներին համապատասխան չեն օգտագործվել ու գումարները չեն ծախսել գյուղատնտեսությունը զարգացնել համար
4-ով քրեաան գործ է հարուցվել, 92 փաթեթի ուսումնասիրությունները շարունակվում է: Դատախազը չի բացառում, որ քրեական գործերը կարող են ավելանալ: Չի մանրամասնում, բայց ընդհանուր պատկերը ներկայացնում է:
Կարեն Գաբրիելյան - Կոնկրետ կան սուբյեկտներ, որ վարկ են վերցնում անասուն ձեռք բերելու համար, բայց վերանորոգում են իրենց բնակարանը, ավտոմեքեն են գնում և այլն, բայց դրա տոկոսները վճարում է պետությունը: Ուսումնասիրությունը շարունակվում է, սա քրեաիրավական տեսանկյունից գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում:
Գործադիրը խնդրից տեղյակ է: Էկոնոմիկայի նախարարության ընտրանքային մոնիտորինգի տվյալները 690 դեպք է ուսումնասիրել, պարզել ոչ նպատակային օգտագարծման ընդամենը 8 դեպք:
Իռա Փանոսյան - Կառավարության որոշումներում ֆիքսված է, որ ոչ նպատակային օգտագործելու դեպքում սուբսիդիան դադարեցվում ու հետգանձում է արվում պետական բյուջե այն գումնաները, որոնք տրամադրվել են սուբիսդավորման համար:
Անկախ բացահայտված չարաշահումներից, գյուղատնտեսական վարկերը պետության համար եղել ու մնում են ոլորտի զարգացման կարևոր գործիքներից մեկը: Նախարարությունում արձանագրում են՝ ոլորտն աշխուժացել է: Եթե նախկինում գյուղվարկերից օգտվում էին հիմնականում Արարատի ու Արմավիր մարզի բնակիչները, ապա հիմա շահառուները բոլոր մարզերից են:
Իռա Փանոսյան - 2018 թվականին շուրջ 20 հեկտար այգեհիմնում է եղել, 2019 թվականին 50 հեկտար, ապա 2020 թվականին այդ թիվնը հասավ արդեն 520 հեկտարի, արդեն 2021 թվականի օգոստոս ամսվա դրությամբ մենք ունենք շուրջ 400 հեկտարի այգեհինման փաստեր, ինչը գովելի է:
Փանոսյանը վստահեցրեց՝ ոչ միայն ակտիվացել է ինտեսիվ այգեգործությունը, ալև խելացի անասնաշենքերի թիվն է ավելացել, իսկ վերամշակող ընկերություններն արդիականացրել են տեխնիկան, ինչը դրական է ազդել ապրանքի ինքարժեքի վրա:
Իռա Փանոսյան - Նոր ջերմոցների կառուցում, խելացի անասնաշենքեր և այլն, ինչը թույլ է տալիս ինտենսիվացնել գյուղատնտեսությունը , որն էլ կվերի գյուղատնտեսության արդյունավետության բարձացման:
Նախարարությունը նկատել է, որ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման դեպքերը հիմնականում 1 մլն դրամը չգերազանցող վարկի դեպքում է, քանի որ այս պարագայում վերհսկողությունն ավելի թույլ է: Գյուղատնտեսական վարկերի ոլորտում ուսումնասիրությունները շարունկավելու են, խնդիրը նաև իրավապահ համակարգի ուշադրության կենտրում է:
Բացահայտված խախտումների վիճակագրությունը ընդհանուր պատկերի վրա չի ազդել, աջակցման այս գործիքը շարունակվելու է կիրառվել: Դա ամրագրված է նաև Կառավարության 2021-2026 ծրագրում:
Հեղինակ՝ Անի Օհանյան