Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին:
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը:
Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ վարակի տարածման կանխարգելման գլխավոր մեխանիզմը ժամանակին պատվաստվելն է:
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մայրաքաղաքում ու շրջաններում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների շուրջ:
Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարություններ է տվել բժշկական պարագաների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման, ախտահանիչ միջոցառումների անցկացման և այլ ուղղություններով:
Պետական նախարարը նաև հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել: