Երևանն ընդգրկվել է թավշյա սեզոնին ռուսաստանցիների համար հանգստի արտասահմանյան ամենանախընտրելի ուղղությունների ցանկում։ Նման եզրակացության են հանգել մասնագետները՝ վերլուծելով սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը ձեռք բերված տոմսերի տվյալները:
Արտասահմանյան ամենանախընտրելի ուղղությունների շարքում են Երևանը (Հայաստան), Ստամբուլը (Թուրքիա), Անթալիան (Թուրքիա), Քիշնևը (Մոլդովա), Լառնական (Կիպրոս), Բուրգասը (Բուլղարիա) և Դալաման (Թուրքիա):
Մասնագետների կարծիքով՝ ռուսաստանցիների կողմից արտասահմանյան նման ուղղությունների ընտրությունն առավելապես պայմանավորված է համաճարակաբանական իրավիճակով, քանի որ շատ ուղղություններ ռուսաստանցիների համար փակ են: