Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն: Այս մասին Քուրքջյանը տեղեկացրել է Instagram-ի իր էջում:
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Christian Dior Parfums-ին՝ Օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի՝ վստահորեն շարժվող դեպի ապագա: Ես այսօր անհամբերությամբ սպասում եմ այս գործում իմ անուշաբույր գործերի տեսլականը ներդնելուն»,- նշել է Քուրքջյանը:
Նա երախտագիտության խոսքեր է հայտնել իրեն վստահված պատասխանատու աշխատանքի համար, ինչպես նաև նշել է, որ շնորհակալ է իր ընտանիքին, ընկերներին ու հարազատներին՝ ցուցաբերված մեծ աջակցության համար: