Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը: Հայտնել է Արցախի ոստիկանությունը, ավելի ուշ տեղում եղել է «Լուրերի» թղթակիցը: Պարզել, որ այդ պահին սահմանին մոտ հատվածում գյուղաշխատանքները հսկել են ռուս խաղաղապահները:
Սլավիկ Սանթրյան, հողատարածքի վարձակալ - Կրակոցի ձայն լսեցինք: Ռուս խաղաղապահներին հարցրեցի՝ ի՞նչ անենք, կանգնեցնե՞նք տրակտորը, հասկանանք ինչ է եղել: Հարցեր կա՞ն պարզելու, ասացին՝ ոչ, նորմալ է, վախեցնում են: Ռուս խաղաղապահներից մեկն ասաց՝ կուզե՞ս գնամ նստեմ տրակտորի մեջ, ասացի՝ այո, այդպես լավ կլինի, իրենք էլ կտեսնեն, խնդիր չի առաջանա:
Միշա Գյուրջյան, Մարտակերտի քաղաքապետ - 10 օր առաջ զգուշացրել են, որ այդ տարածք մի մտեք: Ռուս խաղաղապահներից էլ են ասել: Դուրս են եկել տրակտորից: Դրանից հետո ասել են, որ ռուս խաղաղապահների հետ միասին գնան ցանքս կատարելու: Այդ պահին ռուս խաղաղապահը նստած է եղել տրակտորում: Կրակոցի ժամանակ խաղաղապահն է վարել տրակտորը, մոտեցրել ավտոմեքենային: