ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին՝ ուղղված պետական հատվածին, հանրային ֆինանսների կառավարման ոլորտին, ինչպես նաև ծախսային քաղաքականության վերանայմանն առնչվող հարցերի: