ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և ՔԿ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:
«Հարգելի պարոն Քյարամյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին:
Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը:
Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար»,- ասված է գլխավոր դատախազի շնորհավորական խոսքում: