ԱՄՆ իշխանությունները երկարաձգել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրք զինվորականների գործողությունները խաթարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ջախջախելու արշավը: Նրա խոսքով՝ Անկարայի քաղաքականությունը սպառնում է խաղաղ բնակիչներին և սասանում անվտանգության ու կայունության իրավիճակը տարածաշրջանում:
Ամերիկյան կողմը Անկարայի դեմ Սիրիայի հարցով սահմանափակումներ էր մտցրել 2019 թ. հոկտեմբերին: Այնուհետև պատժամիջոցների ցուցակում հայտնվեցին Թուրքիայի պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի նախկին պետը, ինչպես նաև պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները: