ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարություն արեց՝ հերքելով տարածված որոշ տեղեկություններ:
«Գորիսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ տարբեր շշուկներ են տարածվում այն մասին, թե, իբր, Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ մի հրաշքով Առուշանյանն այս ընտրությունները հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, և դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու:
Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը: Նման պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: ՀՀ-ում ցանկացած մեկը, որը կատարել է հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժ»,- ասաց Ալեքսանյանը: