Ուկրաինան դիմել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին (Թյուրքական խորհուրդ) դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Ըստ «Անադոլու» գործակալության, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լվովի համալսարաններից մեկում մասնակցելով «Դիվանագիտությունը ժամանակակից միտումների առաջնագծում» թեմայով քննարկմանը՝ տեղեկացնում է regionmonitor-ը:
Թուրք նախարարը կարևորել է տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների գործարկումը, այդ թվում՝ կազմակերպությունների մակարդակով:
«Այսօր Ուկրաինան կողմ է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում (Թյուրքական խորհուրդ) դիտորդի կարգավիճակ ստանալուն: Այս հարցը կդրվի նոյեմբերի 12-ին՝ խորհրդի գագաթնաժողովի ղեկավարների քննարկմանը»,- ասել է Չավուշօղլուն:
Թյուրքական խորհրդի նպատակը անդամ պետությունների միջև համագործակցության զարգացումն է: Ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում: