Ամերիկյան Perseverance մարսագնացը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Կարմիր մոլորակի վրա՝ հայտնում է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Դա պայմանավորված է նրանով, որ Մարսն ու Երկիրը ներկայումս գտնվում են Արեգակի տրամագծորեն հակառակ կողմերում, և մարսագնացի հետ կապն անհնար է պահպանել՝ գրում է Interfax-ը:
Հոկտեմբերի 5-ին էլ տեղեկություն ստացվեց, որ չինական Zhuzhong rover-ը և Tianwen 1 զոնդը դադարեցնում են իրենց աշխատանքը արևային միջամտության պատճառով:
Արևի միջամտությունը աստղագիտական երևույթ է, որի ընթացքում երկու տիեզերական մարմիններ (Մարս և Երկիր) շարժվում են Արևի երկու կողմերում և ուղիղ գիծ կազմում նրա հետ: Արեգակից էլեկտրամագնիսական ճառագայթման ավելացման պատճառով Մարսի և Երկրի վրա տեխնիկայի միջև կապը խաթարվում է:
Սպասվում է, որ Երկրի հետ Մարսի կապը կվերսկսվի հոկտեմբերի կեսին, որից հետո Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը կշարունակվի:
Ավելի վաղ հաղորդել էին, որ սեպտեմբերի սկզբին Perseverance մարսագնացը մոլորակի ժայռերը հորատելով հողի երկու նմուշ է վերցրել: Մարսագնացի հիմնական խնդիրը Կարմիր մոլորակի վրա կյանքի նշանների որոնումն է: Այն ուսումնասիրում է Մարսի երկրաբանությունը և կլիման՝ պարզելու՝ արդյոք ապագայում հնարավո՞ր է մարդու բնակեցումն այդ մոլորակի վրա: