Նորվեգիայի Օսլո քաղաքում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
72 կգ քաշային կարգի եզրափակչում Մալխաս Ամոյանը 3-1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: