Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Էջմիածնի տոնի առթիվ:
«Տո՛նդ շնորհավոր, Էջմիածին
Սիրելի´ էջմիածնեցի,
Այսօր մեր սիրելի քաղաքի՝ հայոց հոգևոր մայրաքաղաքի տոնն է՝ 2706-ամյակը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ:
Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Հավաստիացնում եմ ձեզ, թերևս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա: Այս ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք:
Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը, փայփայենք, լինենք սրտացավ և հոգատար մեր քաղաքի հանդեպ: Մեր քաղաքն արժանի է այդ սիրուն:
Տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգևոր մայրաքաղաք»: