Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 1-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու վաշխառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: