ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կամզմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
-
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
-
Քիմիական գիտություններ
-
Կենսաբանական գիտություններ
-
Տեխնիկական գիտություններ
-
Գյուղատնտեսական գիտություններ
-
Պատմական գիտություններ
-
Տնտեսագիտություն
-
Բանասիրական գիտություններ
-
Իրավաբանական գիտություններ
-
Մանկավարժական գիտություններ
-
Բժշկական գիտություններ
-
Դեղագործական գիտություններ
-
Արվեստագիտություն
-
Ճարտարապետություն
-
Հոգեբանական գիտություններ
-
Ռազմական գիտությւններ
-
Սեցիոլոգիական գիտություններ
-
Քաղաքական գիտություններ
-
Գիտություններ երկրի մասին
-
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք ունեն.
-
կիրառական նշանակություն,
-
առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
-
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
-
գաղափարն իր մեջ պարունակում է հանրային մասնակցության բաղադրիչ: