Համավարակի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում ոստիկանության և պատկան մարմինների համագործակցված միջոցառումները շարունակվում են։
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները առողջապահական և աշխատանքային ու քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ շրջայցեր իրականացրին մայրաքաղաքի հանրային փակ տարածքներում՝ ստուգելու՝ քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնները պահպանվում են թե ոչ։
Միաժամանակ, պատկան մարմինների ծառայողները նույնաբովանդակ ստուգումներ իրականացրին հանրային տրանսպորտում։
Միջոցառումների ընթացքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների պահպանման խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները։
Միջոցառումները շարունակվում են։