ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով: Դիմումն արդեն մուտքագրվել է ՍԴ:
ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նկատեց՝ խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել:
«Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի համայնքների խոշորացման պրոցեսը չշարունակվի, դա վերաբերում է նաև տվյալ համայնքներում կայանալիք ընտրություններին: Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնական հունով կընթանան, մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի համայնքների խոշորացման սահմանադրականության վերաբերյալ:
Խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին՝ ամբողջ Հայաստանի խոշորացման համար»,- Հերիքնազ Տիգրանյանը:
Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության մեջ հակասահմանադրական տարր չկա: