Ավարտվել են Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքները: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզին: Նահանգապետը նշել է, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր, կառուցվելու է երեք փուլով և ընդգծել, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:
«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Նրանց կեսը բանտարկվել է»,- նշել է նա։
Բիլմեզի խոսքով՝ պարեկային ծառայություն է իրականացվում նաև Վանա լճում, քանի որ Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար լիճը հիմնական ճանապարհներից մեկն է։