Հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ը՝ առողջացած, 5499-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 789 088 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Ունենք 400 առողջացած, 33 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է: