Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումի շենքի փլատակներից: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն:
Նրա խոսքով՝ երեխային տեղափոխել են կլինիկա:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են արվում»,- ասաց Աջարիայի առողջապահության փոխնախարարը:
Բաթումում Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշել է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից: