Ահաբեկչություն է կատարվել Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում: Պայթյունը որոտացել է շիաների մզկիթում աղոթքի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է մոտ հարյուր մարդ, հարյուրից ավելին էլ վիրավորվել է: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձել կատարվածի պատասխանատվությունը՝ գրում է РИА Новости-ն:
Վերջերս երկու ահաբեկչություն էր տեղի ունեցել Աֆղանստանում՝ Քաբուլի Իդգահ մզկիթում և երկրի արևելքում՝ Ջալալաբադի կրոնական դպրոցում: Առաջին դեպքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 32-ը, երկրորդում յոթը զոհվել էր, 15-ը՝ վիրավորվել: Երկու պայթյուններում ներգրավված էին «Իսլամական պետության» զինյալները: