Մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին: Նա մեղադրվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։
Նրան ներկայացվել է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեղադրանք՝ գրում է Ermenihaber-ը։
Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազությունը Քաֆթանջըօղլուի համար մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացրել։ Եթե այն ընդունվի, ապա ընդդիմադիր քաղաքական գործիչը կկանգնի դատարանի առաջ։