Հոկտեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք` գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1274 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 628 719 դեպք, վարակակիրներից 597 654-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9192:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36840 փորձարկում. 22119-ը՝ հակամարմինների արագ թեստով, 4721-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 7.22 % է, վերջին 14 օրվանը՝ 5,7 %, վերջին 7 օրվանը՝ 6,6 %:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 853 296 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8331 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 201 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 660 անձ: