Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը:
Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 2020 թվականից: Խորհրդարանի հետ համագործակցությունը հիմնված է օրենսդրական վերահսկողության մեխանիզմների, հիմնարար հաղորդակցության ուժեղացման և օրենսդիր մարմնում գենդերային ներկայացվածության ընդլայնման վրա:
Թեև պաշտոնական գործակցություն ձևավորվել է 2020-ին, կառույցը խորհրդարանականների և Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում է դեռևս 2019-ից՝ իրականացնելով ներգնա և տարածաշրջանային փոխանակման ծրագրեր:
Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: