Լուսաղբյուր համայնքի գիշերները լուսավոր կլինեն, ոռոգման ջուրը՝ առատ: Բնակավայրում այս տարի պետություն-համայնք ծրագրի շնորհիվ 80 միլիոն դրամ արժողությամբ 4 ծրագիր է իրականացվում: Ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը: Սալարկվել են համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը: Աշխատանքները շուտով կավարտվեն:
Արմեն Պողոսյան («Իրտիգ» ՍՊԸ տեխհսկիչ) - Անգամ եղել ենք հանքում, տեսել ենք որակը, պայմանավորվել ենք տեղի մասնագետի, հանքի վարիչի հետ, պայմանագիրը կնքվել է, փաստաթղթով ուղարկվում է առաջին կարգի տուֆ քար:
Եղանակային պայմաններից ելնելով՝ ավելի մեծ ուշադրություն են դարձրել ջրամատակարարման ցանցի վերակառուցմանը: Համայնքում նորոգվում են խմելու ջրի ջրագիծն ու ոռոգման համակարգը: Արժեքը 45 մլն 160 հազ դրամ է:
Արմեն Պողոսյան - Նախկինում տնամեձ հողամասերը ոռոգվել են այլ եղանակով, այս պահին այս ծրագիրը, որը կիրականացվի տվյալ համայնքի մոտ 70 տոկոս ազգաբնակչությունը կունենա ոռոգման տնամերձ տարածքների ջուր:
Դավիթ Մանուչարյան (ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Կատարվում են հիմնականում ստանդարտներին համապատասխան, որակյալ, իսկ գործը, բնական է, թերություններ լինում են, անմիջապես օպերատիվ ձևով լուծում ենք:
Լոռու մարզպետն արձանագրում է, որ պետություն-համայնք համատեղ ծրագրերի շինաշխատանքներն իրականացնում են հիմնականում համայնքների բնակիչները:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Սա նույնպես աշխատատեղերի մասով շատ կարևոր է ու մարդիկ չեն գնում Հայաստանի սահմաններից դուրս իրենց հանապազօրյա հացը վաստակում:
Այս տարի մարզի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 38 համայնքում լուծվում են առաջնային կարևորության խնդիրները:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան