ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները երեկ դիմել են Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Երեկ արդեն մենք պատգամավորների 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,-ասաց Մինասյանը: