Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2228 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1711 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 31828 թեստ, որից 18619-ը՝ արագ հակագենի թեստով և 13209-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 7%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,63%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 5,61%:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 626058 դեպք, որից 596380 մարդ ապաքինվել է, 9162-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1.844.965 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 7815-ը:
65 մարդ գտնվում է կարանտինում, 4150-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ, 633 հոգի գտնվում է Քովիդ հյուրանոցում: