Վրաստանի դպրոցներում ուսուցչական և վարչական անձնակազմի 52%-ն ամբողջությամբ պատվաստված է: Այս մասին հայտարարել է Վրաստանի hիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ դպրոցներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը ավելի բարձր է, քան մանկապարտեզներում:
Թբիլիսիում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի պատճառով ժամանակավորապես փակվել է 14 մանկապարտեզ։