Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կառլեն Մկրտչյանին Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է վարչապետի որոշման մեջ: