Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց: Այդ մասին լրագրողներին հայտնել է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարքի քարտուղար Միքայել Բոթկովելին, որը բանտում այցելել է նախկին նախագահին։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին խնդրել է փոխանցել կաթողիկոսին, որ ինքը խաչ չունի, և խնդրել է այն վերադարձնել:
Վրաստանի պատրիարքարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պատրիարքի քարտուղարը Սաակաշվիլու հետ հանդիպմանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու անունից կխնդրի դադարեցնել հացադուլը: