Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության առաջնորդներին կոչ է արել ավելի վճռական արտաքին քաղաքականություն վարել, քանի որ ԵՄ-ն աշխարհում խոշոր առևտրային դաշինքներից մեկն է և ունի լուրջ դիվանագիտական լծակներ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ կայքի՝ Ֆրանսիայի նախագահն այդ հայտարարությունն արել է հոկտեմբերի 5-6-ին ԵՄ և Արևմտյան Բալկանների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ճաշի ընթացքում:
Գործակալության տվյալներով՝ Մակրոնի կարծիքը ոչ բոլորն են կիսել. որոշ երկրների ղեկավարներ Ֆրանսիայի նախագահի մոտեցումները պայմանավորել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև ստեղծված AUKUS դաշինքի արդյունքում ֆրանս-ավստրալական գործարքի չեղարկմամբ: