Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմարտել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարիի հետ և առավելության հասել 10։6 հաշվով:
Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համարա կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 8-ին: