Կառավարությունը 35 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հոկտեմբերի 30-ին «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման համար:
«Մենք ունենք հանձնարարական ամեն տարի անցկացնել 4 տարբեր սպորտաձևերից մասսայական միջոցառումներ, մրցաշարեր: Մրցույթը նախատեսվում է հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք: Այս 35 մլն դրամից 15 միլիոնը կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար են»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա տեղեկացրեց, որ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով:
Առաջին տեղը գրավածները կստանան 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ, 11-20-րդը՝ 50 հազար դրամ: