Պետական այցով Իտալիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին այսօր ընդունել է Իտալիայի վարչապետ, Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին։
Հատուկ դիմավորման արարողությունից հետո Սարգսյանն ու Դրագին առանձնազրույց են ունեցել, կարևորել են հայ-իտալական հարաբերությունները, նշել, որ շարունակելու են գործակցությունը տարբեր ոլորտներում։
Քուիրինալե պալատում քիչ հետո երկու երկրի պետական օրհներգերի ներքո տեղի կունենա Հայաստանի պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողություն, որին կմասնակցի նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան։
Արմեն Սարգսյանն այսօր այցելելու է նաև Հռոմի Լա Սապիենցա համալսարան, հանդիպելու է համալսարանի ռեկտոր Անտոննելա Պոլիմենի հետ։
Նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագիր համալսարանի և ԿԳՄՍ նախարարության միջև։ Օրվա ավարտին նախագահ Սարգսյանն այցելելու է «Լևոնյան» վարժարան, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։