Անկարայում հոկտեմբերի 8-ին Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները կանցկացվեն: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: