Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268672 դեպք, որոնցից 246259-ը` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.780.512 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 502 առողջացած, 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է: