Ալաշկերտ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ. Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում Ալաշկերտում ընթացքի մեջ են խմելաջրի համակարգի կառուցմանն ուղղված աշխատանքները:
Ծրագրով նախատեսված է 1750 գծմ ջրագծի անցկացում և նորացված ջրամատակարարման համակարգի գործարկում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում: