ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պաշտպանական դաշինքը (AUKUS) ուղղված չէ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող եվրոպական երկրների դեմ և չպետք է պառակտում մտցնի դաշինքի ներսում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք քննարկել ենք AUKUS համաձայնագիրը, որը տարաձայնություններ է առաջացրել ՆԱՏՕ-ի անդամների միջև: Այդ համաձայնագիրն ուղղված չէ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ: Մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այդ համաձայնագիրը չպետք է պառակտում մտցնի մեր Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերում»,- նշել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն խորհրդակցությունները, որպեսզի խուսափեն տարաձայնությունների խորացումից: