Սփյուռքի լավագույն մասնագետներին «իԳործ»-ը հասցրեց նաև Արցախ: Կիպրահայ Հակոբ Իփդջյանը կաշխատի Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի աշխատակազմում:
Նա ծնվել է Կիրպոսում, մեծացել Անգլիայում, սովորել Քինգսթոնի և Կապլանի համալսարաններում:
«Մեր թիմը սիրով այցելեց Հակոբին Ստեփանակերտում և պարոն Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Արցախում զարգացման և բարեգործական ծրագրերին Հակոբի գործառույթներին և ներգրավվածությանը»,- ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում: